Ազատություն

1․Ինչ է ազատությունը

Ազատությունը անկախություն է, երբ մարդը կամ պետությունը կախյալ չեն։ Պետությունները չեն ղեկավարվում ուրիշ պետության կողմից, մարդը ինքնուրույն է որոշում ինչ անել, ինչ չանել։ Նա է իր խնդիրները լուծում, ինքն է որոշում, երբ անել, երբ չանել, ինչպես անել և այլն։

2․Ազատությունն իմ համար

Իմ համար ազատությունը այն է, երբ ես ինձ զգում եմ անկախ, ազատ, ինքնակամ, ինքնուրույն։ Երբ ուրիշները չեն սահմանապակում իմ կյանքը։ Երբ ես կարողանում եմ իմ խնդիրները լուծեմ այնպես, ինչպես ես եմ ուզում, երբ կարողանում եմ ամեն ինչ որոշել իմ ուզած ձևով։ Իհարկե այդ ամենը անելուց պետք է ուրիշներին չկառավարեմ, ուրիշների իրավունքները չխախտեմ և չվնասեմ ոչ մեկին։

3․Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 

Մոնթե Մելքոնյան

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։

1980 թ1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը։ 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։

Արցախյան ազատամարտ

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Շրջանառվում են Մոնթե Մելքոնյանի մահվան մի շարք տարբերակներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական դաշտում։

ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։


Թողնել մեկնաբանություն