Մարդու պահանջմունքը

Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:

Ճիշտ է, մարդն անհիշելի հին ժամանակներից ձգտում է իմանալ ինքն իրեն։ Նա ձգտում է իմանալ միջավայրը ուսումնասիրել դա և ընդհանուր պատկերացում կազմել շրջական աշխարհի ու մարդու մեջ։ Մարդն պատկերացում է կազմում ինչ-որ բան տեսնելով, ինչ-որ բան ակնկալելով և զգալով, որից անմիջապես հետո սկսում է գտնել դրան լուծումներ կամ իմաստ։ Մարդուն պետք է իմանալ իրեն, քանի որ մարդ երբ չի ճանաճում նրան, իր մոտական աշխարհը, բազում խնդիրներ է ունենալու։ Խնդիրներից կարող եմ բերել երկու տարբերակ՝ սովորական, կենցաղային և հասարակական։ Մարդ կարող է խնդիր ունենալ կենցաղային, երբ չի անում սովորական բաներ։ Ամենահայտնի օրինակներից բերեմ, երբ մարդ չի ուզում ուսումնասիրել իր տարածքը, որից հետո նրան սպասվում են տարբեր խնդիրներ։ Օրինակ, երբ մարդ չգիտի ինչ բույս է օրինակ իր դիմաց, նա կարող է հասկանալ, դա ուտելու է կամ ոչ։ Բայց քանի, որ մարդու պահանջմունքներից մեկն է դա ճանաչել բնությունը, ինձ թվում է վերջինս կձգտի իմանալ ավելին, որից հետո կգտնի ճիշտ լուծում, ուտել, թե ոչ։ Իսկ հասարակական խնդիրներ կարող են առաջանալ, երբ մարդ մտածում է, որ գտնվում է սովորական, խելացի, պարտաճանաչ ու վստահելի հասարակական շրջապատում։ Բայց մարդ կարող է սխալվել, որովհետև նա դեռ չի ճանաչում մարդկանց։ Մարդու պահանջմունքերից ամենակարևորներից դա ընկերությունը և փոխհարաբերությունները։ Ինչու նշեցի փոխհարաբերությւոնները, որովհետև կապը մարդկանց միջև միշտ ունի իմաստ և միշտ պետք է լինի փոխհարգալի։ Այսինքն մարդ, երբ շփվում է ինչ-որ ուրիշ մարդու հետ, վերջինս հասկանում է մարդու տեսակը, բնավորությունը և լավ և վատ, իմանում է մարդուն ավելի մոտիկից և ըստ դրա կազմում է սեփական կարծիքը այդ մարդու հանդեպ և սկսում է դրսևորել նրան այնպես, ինչպես արժանի է դիմացինը։ Մարդուն պետք է իմանալ ինքն իրեն, քանի որ, երբ մարդ չի ճանաչում ինքն իրեն, կոպիտ ասած առաջանում է լարված մթնոլորտ, որովհետև վերջինս նրան կարող է պահել տարբեր ձևի, որից շրջապատը կարող է հիասթափվել։ Շրջակա միջավայրը ուսումնասիրելով, երկրները տեսնելով, բույսեր աճեցնելով և այլն, մարդ սկզբից իր մտքում կազմում է պատկերացում, երբ ինչ-որ ժամանակ շարունակ դա է անում։ Եվ դա անելով նա արդեն սովորում է դրան ու դժվար է լինում փոխել գործը։ Իհարկե ամեն գիտություն ունի իր դժվարությունները և պահանջները, բայց ամեն մարդ չէ, որ համապատասխանում է այդ գործին, կան այնպիսի մարդիկ, ովքեր ավելի լավ գիտեն, ովքեր ավելի լավ պատկերացում են կազմել, և ովքեր ձգտել են ճանաչել դա ավելի մոտիկից և խորանալ, որովհետև դա իրեն է առաջին հերթին հետաքրքրել։


Թողնել մեկնաբանություն